Մայիսյան հաղթանակներին նվիրված մրցաշար
![1494349739.jpg](http://www.armfc.com/img/news/1494349739.jpg)
Մայիսի 9-ին Արմավիր մարզի Լուսագյուղ համայնքում «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» Ֆեդերացիան» կազմակերպել էր հերթական «ArmFighting Selection» մրցաշար՝ նվիրված մայիսյան հաղթանակներին: Մրցաշարին ներկա էին «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» Ֆեդերացիայի» նախագահ Հայկ Ղուկասյանը, ֆեդերացիայի փոխնախագահ Տիգրան Միքայելյանը, ֆեդերացիայի Արմավիր մարզի նախագահ Անդրանիկ Կարապետյանը և Լուսագյուղ համայնքի ղեկավար Սարիբեկ Կարապետյանը: Ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը շնորհավորելով ներկաներին Հայրենական Մեծ պատերազմի 72-ամյակի և Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ, ցանկացավ, որ մեր այսօրվա սերունդը երբևէ չտեսնի պատերազմ, և, որ հաղթանակները լինեն բացառապես սպորտային՝ ռինգում: