armfc
SHota_1542356007.png
sargis_1542356026.png
artur_1542356113.png
YEnok Amir_1542356124.jpg

0

Day

0

Hours

0

Minutes

0

Seconds
Online Championship
Դեկտեմբերի 1-ին Ծաղկաձորի Golden Palace ժամանցային կենտրոնում տեղի է ունենալու ArmFC-19 մրցաշարը:

ԿԱՐԵՎՈՐ


1525456015.jpg

Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիան ողջ անձնակազմով խնդրում է Ձեզ աջակից լինել մեր նախաձեռնության իրականացմանը։
2005թ. ֆեդերացիայի ստեղծման օրվանից Գևորգ Չաուշի անվան թիվ 188 հիմն. դպրոցի փոքրիկ մարզադահլիճը վարձակալության հիմունքներով ծառայել է որպես Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի մասնագիտական մարզական ակումբ, որտեղից էլ կազմակերպվել է ողջ ֆեդերացիայի կառավարումն ու գործունեությունը: Այսօր պետության կողմից դպրոցի շենքը ճանաչվել է վթարային և տրված է երկու ամիս ժամանակ ազատելու տարածքը, քանի որ դպրոցը ենթակա է քանդման։ Սպորտի մասսայականացման, առողջ ապրելակերպին նպաստելու և հայոց բանակին էլ ավելի ուժեղ մարտիկներ տալու համար ֆեդերացիան նախաձեռնել է գնել դպրոցին կից ավերակի վերածված ջեռուցման կայանը և հիմնել <<Արմֆայթինգ>> ակադեմիա, որը, սակայն, ենթակա է վերանորոգման։ 370քմ տարածքը առքով և ամբողջական վերանորոգումով գնահատվել է 93.000 ԱՄՆ դոլար, որը համեմատաբար շուկայական արժեքից ցածր է: Մենք հայտարարում ենք մեկամսյա դրամահավաք մարաթոն, որտեղ յուրաքանչյուր մասնակից կարող է օգնել իր հնարավորության սահմաններում՝ նույնիսկ 10 դրամ, կարևորը մասնակցելն է և մեր կողքին լինելն է։
«ԱրմՖայթինգ» ֆեդերացիան 13 տարի առանց որևէ աջակցության, ստեղծել է 45 մարզական ակումբ ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում, համալրվել նոր մարզական գույքով, մարզել հազարավոր հայ մանուկների և պատանիների: ՀՀ սահմանամերձ բնակավայրերի և Արցախի Հանրապետության մարզական ակումբների` 470-ից ավելի մարզիկներ մարզվում են բացառապես անվճար հիմունքներով: «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի մարզիկները բազմիցս բարձր են պահել հայոց եռագույնը աշխարհի տարբեր երկրներում՝ ճանաչվելով աշխարհի, Եվրոպայի և միջազգային մրցաշարերի հաղթողներ և մրցանակակիրներ: Ֆեդերացիան տարածաշրջանում համարվում է միակ վարկանիշային կազմակերպությունը և ճանաչելի է աշխարհի բոլոր ընդհանուր մենամարտերի կազմակերպությունների կողմից։
Մենք հավատում ենք, որ կհասնենք մեր նպատակին և վստահ ենք, որ կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան մարզահամալիր, որը խթան կհանդիսանա առողջ ապրելակերպին, մարզաձևի մասսայականացմանը և նորանոր հաղթանակների նվաճմանը։ Վստահեք մեզ և եղեք մեր կողքին, մենք կլինենք ուժեղ միասին։

Վերադառնալ

video-icon
video-icon

Champion Name

Albert Ghazaryan_1525443164.jpg
Sargis Vardanyan_1525443190.jpg
Gegham Vardanyan_1525443209.jpg
Sergey Harutyunyan_1525443233.jpg
Karen Karapetyan_1525709057.jpg
Hamlet Atoyan_1525709108.jpg
Hamlet Atoyan_1525709110.jpg
Jora Tumanyan_1525709138.jpg
Armen Hayrapetyan_1525709169.jpg

Shop

Դիզայն և ծրագրավորում ԱՍՏՈՒԴԻՈ ՍՊԸ