Նոր մարզական ակումբ Ծաղկունք համայնքում
![1456148706.jpg](http://www.armfc.com/img/news/1456148706.jpg)
Փետրվարի 21-ին Պրոֆեսիոնալ Արֆայթինգ ֆեդերացիան պաշտոնապես բացեց երկրորդ մարզական ակումբի դռները Արմավիր մարզի Ծաղկունք համայնքում: Բացմանը ներկա էին Պրոֆեսիոնալ Արֆայթինգ ֆեդերացիա նախագահ Հայկ Ղուկասյանը, Ծաղկունք համայնքի գյուղապետ Դավիթ Կարապետյանը, ֆեդերացիայի փոխնախագահ Տիգրան Միքայելյանը, Արմավիր մարզի Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Կարապետյանը, ֆեդերացիայի անդամները և մարզիչները։
Ակումբի բացման առիթով համայնքի ղեկավար Դ. Կարապետյանը մարզական ակումբին նվիրեց մարզական գորգեր իսկ Արմֆայթինգ ֆեդերացիան բռնցքամարտի պարկեր։