armfc
SHota_1542356007.png
sargis_1542356026.png
artur_1542356113.png
YEnok Amir_1542356124.jpg

0

Day

0

Hours

0

Minutes

0

Seconds
Online Championship
Դեկտեմբերի 1-ին Ծաղկաձորի Golden Palace ժամանցային կենտրոնում տեղի է ունենալու ArmFC-19 մրցաշարը:

«Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիան» 10 տարեկան է ...


1440166320.jpg

«Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիան» 10 տարեկան է .

Ընդամենը 10 տարի առաջ` օգոստոսի 22 - ին, «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի նախագահ և գլխավոր մարզիչ, «Ընդհանուր Մենամարտեր» (MMA) սպորտաձևի վարպետ՝ Հայկ Ղուկասյանի մտահաղացմամբ հիմնադրվեց «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիան».
Այսօր «ԱրմՖայթինգ» ֆեդերացիան մեծ անուն ու համբավ  է վայելում իր կողմից պարբերաբար կազմակերպվելիք «ArmFC» միջազգային խոշոր մրցաշարերով, որոնք  աշխարհում մեծ մասսայականություն են վայելում «Ընդհանուր Մենամարտեր» (MMA) սպորտաձևի երկրպագուների շրջանում.

Հայկ Ղուկասյան. «Հիմնադրման օրվանից ի վեր` այս 10 տարիների ընթացքում ընդարձակելով իր գործնեության սահմանները` ֆեդերացիայի նպատակն է եղել և շարունակ նպատակ ունի միավորել Հայաստանի լավագույն մարզիկներին, ձևավորել ուժեղ թիմ և հանդես գալ միջազգային մրցաշարերում, օտար երկրներում ճանաչելի դարձնել Հայաստանը` այլ երկրների սպորտասերների ուշադրությունը հրավիրելով կոնկրետ այս սպորտաձևի վրա.
Ֆեդերացիան այս մարզաձևի տարածման ու մասսայականացման հարցում մեծ ծրագրեր ու նպատակներ ունի, ուստի, արդեն 10 տարի է, ինչ ծավալում ենք կոնկրետ նպատակային գործնեություն, հաշվի առնելով մի շատ կարևոր հանգամանք` ֆեդերացիայում մարզվող յուրաքանչյուր մարզիկի հնարավորություն տալ ճանաչվելու այս սպորտաձևում` ձեռք բերելով հմտություն և պրոֆեսիոնալություն.
Այսօր տարբեր երկրների մարզասերներ հետաքրքված են մեր ֆեդերացիայի կատարած ու կատարվելիք աշխատանքներով, մարզիկների ֆիզիկական պատրաստվածությամբ ու հաջողություններով, իսկ դա նշանակում է, որ ֆեդերացիան շարունակում է աշխատել և գործել ճիշտ, համակարգված ու կազմակերպված, և դրա վառ ապացույցն է` պարբերաբար կազմակերպվող «ArmFC» մրցաշարերը.
«Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի» կողմից կազմակերպված յուրաքանչյուր «ArmFC» մրցաշարի գաղափարն ու նպատակն է հերթական անգամ ցույց տալ բոլորին, որ ֆեդերացիան տարածաշրջանում առաջատարն է, որ ունեցել է աշխարհի չեմպիոն և, որ շարունակելու է աշխատել ու գործել ի սկզբանե մշակված մեթոդաբանությամբ և հավասարակշռված գործելակերպով.
Որպես ֆեդերացիայի նախագահ` ուզում եմ ի սրտե շնորհավորել բոլորիս ֆեդերացիայի 10 - րդ տարեդարձի կապակցությամբ և ընթացիկ հետագա ծրագրերում մաղթել հաջողություններ, բեղմնավոր ու նպատակային համագործակցություն այլ կազմակերպությունների հետ, նորանոր հաղթական բարձունքների նվաճումներ և աշխատանքային վերելքներ հանու՛ն ֆեդերացիայի, հանու՛ն ամեն մի մարզիկի հռչակության, քանզի «ԱրմՖայթինգ» ֆեդերացիան ներկայացնող յուրաքանչյուր մարզիկի հաղթանակը` դա ֆեդերացաիայի պատիվն է ու հպարտությունը» - տոնական իր մաղթանքն ու շնորհավորական խոսքն այսպես եզրափակեց «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի նախագահ և գլխավոր մարզիչ, «Ընդհանուր Մենամարտեր» (MMA) սպորտաձևի վարպետ `Հայկ Ղուկասյանը. 

www.armfc.com կայքը ևս միանում է  շնորհավորանքներին` ֆեդերացիային մաղթելով նորանոր վերելքներ .

Վերադառնալ

video-icon
video-icon

Champion Name

Albert Ghazaryan_1525443164.jpg
Sargis Vardanyan_1525443190.jpg
Gegham Vardanyan_1525443209.jpg
Sergey Harutyunyan_1525443233.jpg
Karen Karapetyan_1525709057.jpg
Hamlet Atoyan_1525709108.jpg
Hamlet Atoyan_1525709110.jpg
Jora Tumanyan_1525709138.jpg
Armen Hayrapetyan_1525709169.jpg

Shop

Դիզայն և ծրագրավորում ԱՍՏՈՒԴԻՈ ՍՊԸ