Նոր մարզական ակումբ Ջրարբի համայնքում
![1456751592.jpg](http://www.armfc.com/img/news/1456751592.jpg)
Փետրվարի 28-ին Պրոֆեսիոնալ Արֆայթինգ ֆեդերացիան բացեց հերթական մարզական ակումբի դռները Ջրարբի համայնքում, որին ներկա էին ֆեդերացիայի նախագահ` Հայկ Ղուկասյանը, Արմավիրի մարզի նախագահ` Անդրանիկ Կարապետյանը և այլ մարզիչներ:
Ակումբի բացման առիթով սաների ծնողներից մի քանիսը ակումբին նվիրեցին մարզական գորգ, իսկ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահը` բռնցքամարտի պարկեր: